Երեք տղամարդ է սպանվել ավտոմեքենայում Ֆրանսիայի հարավի Մարսել քաղաքում, որտեղ վերջին ժամանակներս թմրանյութերի հետ կապված բռնության բռնկում է նկատվում, տեղեկացնում է BBC-ն։
Ոստիկանության տվյալներով, ավտոմեքենայում հինգ մարդ է եղել, որոնք հենց նոր էին լքել գիշերային ակումբը, երբ նրանց վրա կրակել են Կալաշնիկովի ինքնաձիգներից։
Թիրախ դարձածներից երկուսը, ինչպեսև հարձակվողները փախել են դեպքի վայրից։
Ոստիկանությունը միջադեպը կապել է թմրանյութերի առևտրի հետ։ AFP լրատվական գործակալության տվյալներով, այս տարի թմրանյութերի հետ կապված սպանությունների թիվը Մարսելում հասել է 21-ի։
Քննիչները հայտնել են լրագրողներին, որ այս հինգը հայտնի են եղել ոստիկանությանը և ապրել են բնակելի թաղամասում, որտեղ թմրահանցավորությունը ծաղկում է։
Նրանք պատմել են, որ դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերված այրվող ավտոմեքենան նույնպես մատնացույց է անում թմրանյութերի հետ կապված բռնությունը, քանի որ հանցագործները հաճախ այրում են իրենց տրանսպորտային միջոցները՝ հետքերը վերացնելու նպատակով։





























