Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ, ուղերձով հանդես է եկել Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը:

Գերմանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.«Գերմանիայի միասնության օրն այս տարի նշանավորվում է Գերմանիայինորագույն պատմության մեջ միմյանց շաղկապված երկու պատմականիրադարձություններով. մենք հիշատակում ենք ցնծությամբ նվաճած մերվերամիավորումը, ինչպես նաեւ հիշում ենք տխրահռչակ Պատի կառուցումը 50տարի առաջ` 1961թ. օգոստոսի 13-ին:

Ազգային տոնը լավ առիթ է հետադարձ հայացք ձգելու սեփական երկրում տեղիունեցած քաղաքական զարգացումներին: Պատի փլուզումը ես գնահատում եմորպես հեռատեսության եւ քաղաքական փոփոխությունների հասնելու տեւականջանքերի ապացույց: Այսպիսի փոփոխությունների հասնելու համար պետք էպատրաստ լինել փոխզիջումների, նաեւ`միջազգային գործընկերների եւ հարեւաներկրների առումով:

20 տարվա վերամիավորումից հաշված` Գերմանիան համեմատաբարերիտասարդ պետություն է, որին հաջողվել է ինչպես ներքին, այնպես էլեվրոպական հարթության մեջ վերջին երկու տասնամյակներին ինտեգրացիոն մեծաշխատանք կատարել, ինչով մենք կարող ենք հպարտանալ:Հայաստանի անկախության նույնպես նորերս տոնախմբած 20-ամյակի ֆոնին,հաշվի առնելով այս ժամանակային կապը, առանձնակի ուրախություն եմապրում` այս տարի Գերմանիայի միասնության տոնակատարությունները մերհայ ընկերների հետ նշելու համար:Երկու ազգերի ճակատագրի նմանությունը Խորհրդային Միության փլուզմանարդյունքում եւ Պատի անկումը ցույց են տալիս այն մեծ արժեքը, որ ունիազատությունը ժողովրդի համար: 20 տարի առաջ գերմանացիները 28-ամյաբաժանումից հետո վերամիավորված գտան իրենց, իսկ հայերը կարողացան իրենցազատ երկիրը հիմնել:

Գերմանիան այն ժամանակ առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայաստանը` անկախության հռչակումից հետո, եւ մենք հաստատեցինք քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերություններ, որոնք հետագա տարիներին խորացան բոլոր ոլորտներում:Կցանկանայի մեր գործընկեր երկիր Հայաստանին առանձնահատուկշնորհակալությունս հայտնել Աֆղանստանում գերմանական խաղաղապահառաքելությանը մասնակցելու համար: Գերմանիան մեծապես արժեւորում էմասնակցությունն ու աջակցությունը հակամարտությունների թուլացմաննուղղված ջանքերին:

Մեծ ուրախություն եմ ապրում մեր երկու երկրների միջեւ ընթացող սերտ եւ հաջողհամագործակցության համար: Մենք երկկողմ հարաբերություններումՀայաստանի երկրորդ խոշոր դոնոր երկիրն ենք: Սա ուրախալի է, բայց նաեւպարտավորեցնող` մեր ջանքերն առավել կենտրոնացնելու տնտեսականհամագործակցության զարգացմանը` ի շահ Հայաստանում գերմանական հետագաներդրումների: Մեր խորհրդատվական գործունեությամբ (Միջազգայինհամագործակցության ընկերություն GIZ), ինչպես նաեւ ֆինանսականհամագործակցությամբ (Վերականգնման վարկերի բանկ KfW) մենք հետամուտենք հող ստեղծել Հայաստանում գերմանական ձեռնարկությունների հնարավորներդրումների համար:Հայաստանին մաղթում եմ հնարամիտ համառություն` Հարավային Կովկասիանվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանային տնտեսական զարգացմանվրա բացասաբար ազդող` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ,նաեւ`հայ-թուրքական հարաբերությունների դեռ չկայացած կարգավորմանառումով, ինչը սահմանափակում է քաղաքականապես ցանկալի` մարդկանցազատ տեղաշարժը, ինչպես նաեւ` առեւտրային երթեւեկությունը»: