Գյումրիում, այսօր` սեպտեմբերի 30-ին, առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, անսովոր վրաերթ է տեղի ունեցել. Քաղաքացին մնացել է երկու «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենաների արանքում:Վրաերթը տեղի է ունեցել Գյումրիի Մնջոյան փողոցում: Տուժել է Գյումրի քաղաքի բնակիչ Միշա Մելքոնյանը:

Մոտ 55-60 տարեկան տղամարդուն անգիտակից վիճակում տեղափոխել են Գալուստ Գլույլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Քաղաքացին ենթարկվել է վիրահատության, սակայն հիմա էլ բժիկները նրա վիճակը գնահատում են ծանր: Նա գանգուղեղային փակ վնասվածք է ստացել: 

Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանները եւ քննչական մարմնի ներկայացուցիչները. Կատարվել են չափագրական աշխատանքներ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ «ԳԱԶԵԼ» մակնիշի մեքենան հետընթացի ժամանակ է հարվածել քաղաքացուն, նույն այդ պահին դիմացից սլացել է մեկ այլ «ԳԱԶԵԼ»:

Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն, այլ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ: