Մինեսոթայում 71-ամյա Մերի Սթենդը կարողացել է հետ ստանալ այն մատանին, որը 13 տարի առաջ պատահաբար ընկել էր զուգարանակոնքը։ Զարդը գտել են քաղաքի ջրմուղի մաքրման աշխատանքների ժամանակ, գրել է The Washington Post-ը։

Մերիին ադամանդներով մատանին 2010թ. նվիրել էր ամուսինը ամուսնության 33-ամյակի առիթով։ Նույն թվականին մատանին կինը կորցրել էր. կինը լվացել է ձեռքերը, իսկ հետո սեղմել զուգարանակոնքի կոճակը։ Նույն պահին մատանին մատից դուրս է եկել եւ ընկել զուգարանակոնքը։

Մերիի ամուսինը փորձել է փնտրել զարդը, անգամ տեսախցիկ է իջեցրել զուգարանակոնքի մեջ եւ օգնության համար ջրմուղագործների դիմել։ Այն ժամանակ մատանին գտնել չի հաջողվել, բայց տասը տարի անց քաղաքային ծառայությունների աշխատակիցները նորոգել են ջրմուղի մաքրիչ սարքավորումները եւ ցեխի կողքին գտել թանկարժեք մատանին։

Քաղաքապետարանը տեղի ունեցած մասին պատմել է սոցցանցերում, այդ մասին իմացել է Մերիի դուստրը։ Կինը նկարագրել է իր մատանին, ցույց տվել լուսանկարը, եւ նրան վերադարձրել են զարդը։ 13 տարի այն գտնվել է նրա տնից ընդամենը 400 մետր հեռու։