Իռլանդիայի իշխանությունները որոշել են մարդկանց նախազգուշացնել ալկոհոլի վնասների մասին շշերի վրա մակնիշավորում մտցնելու օգնությամբ։ Գնորդներին կտեղեկացնեն բարձր կալորիականության, քաղցկեղի եւ լյարդի հիվանդությունների հավանականության, ինչպես նաեւ հղիների համար վտանգավոր լինելու մասին։ Մակնիշավորումն ալկոհոլային արտադրանքի վրա կմտցվի 2026թ. գարնանը, գրել է The Guardian-ը։

Նման նախազգուշական տեղեկություն կտեղադրվի նաեւ փաբերում եւ այլ վայրերում, որտեղ վաճառում եւ օգտագործում են ալկոհոլ։

«Այդ տեղեկության շնորհիվ մենք կկարողանանք ընդունել հիմնավորված որոշում ալկոհոլի սպառման մասին։ Այլ ըմպելիքների եւ սննդամթերքների պիտակներին արդեն կան տվյալներ առողջությանը հասցվող վնասի մասին։ Այդ օրենքը ալկոհոլային արտադրանի մակնիշավորումը կհամապատասխանեցնի գոյություն ունեցող նորմերին»,- ասել է Իռլանդիայի առողջապահության նախարար Սթիվեն Դոնելին։