Նոյեմբերի 2-ին թուրքական ներկայացուցչական ռազմական պատվիրակությունն այցով ժամանելու է Ադրբեջան: Այդ մասին, ըստ «APA» գործակալության, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

Միեւնույն ժամանակ, ինչես հաղորդում է «1news.az»-ը, հղում անելով ANS-TV-ին, թուրք զինվորականների պատվիրակությունը գլխավորում է այդ երկրի ցամաքային ուժերի հրամանատար Ըշըք Քոշաները: Բացի նրանցի, պատվիրակության կազմում են մի շարք այլ բարձրաստիճան թուրք զինվորականներ:

Լրագրողների հետ հանդիպմանը, նախարարը նաեւ մեկնաբանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ հոկտեմբերի 22-ին կատարած այցը Լեռնային Ղարաբաղ, որտեղ զինավարժություններ էին անցկացվում:

Հարկ է նշել, որ այս անգամ էլ ադրբեջանցի նախարարը զերծ չի մնացել սպառնալիքներ հնչեցնելուց, հայտարարելով. «Հնարավոր է, որ այդ այցը վերջինը լինի»"; Ադրբեջանցի նախարարի կարծիքով, Հայաստանի նախագահն իրավունք չուներ այցելել «օկուպացված ադրբեջանական տարածքներ»: