Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ու հայ-թուրքական վերջին զարգացումներն են քննարկվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգենբերգի (նստավայրը` Թբիլիսի) հանդիպմանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հոլնդացի դիվանագետն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին: Նախագահը բարձր է գնահատել անկախությունից ի վեր Նիդեռլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինպրես նաեւ ընդգծել է Համաշախարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի «Հոլանդական խմբի» շրջանակում երկու երկրների միջեւ հաջողությամբ զարգացող համագործակցությունը:

Կողմերն անհրաժեշտ են համարել ոչ միայն երկկողմ, նաեւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների խորացումը` ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը դիտարկելով դրան ուղղված կարեւոր գործընթաց:

Դեսպան Լանգենբերգի խնդրանքով նախագահ Սարգսյանն ներկայացրել է նաեւ Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաի հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: