Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհն այսօր՝ մայիսի 28-ի առավոտից ոստիկանները փակել են եւ լրագրողների թույլ չեն տալիս բարձրանալ:
Նշենք, որ նախատեսված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանական վերնախավի հետ այցելելու է հուշահամալիր:
Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:





























