Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի (ԵՍԶՈւՊ) չեղարկման մասին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։

ԵՍԶՈւՊ-ը ստորագրվել է Փարիզում 1990թ., իսկ 1999-ին Ստամբուլում, ԵԱՀԿ գագաթաժողովում ստորագրվել է պայմանագրի թարմացված տարբերակը։ Ադապտացված պայմանագիրը վավերացրել են միան չորս երկրներ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ուկրաինան։

Ռուսաստանը 2007թ. դադարեցրել է ԵՍԶՈւՊ-ին մասնակցությունն «այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ երկրները չեն վավերացրել Ադապտացման համաձայնագիրը եւ չեն սկսել բարեխղճորեն կատարել այդ փաստաթուղթը»։