Արարատի մարզում, սեպտեմբերի 30-ի վաղ առավոտյան, գայլերը 30 գլուխ ոչխար են հոշոտել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքը գրանցվել է մարզի Նորամարգ գյուղում, ժամը 06:00-ի սահմաններում, Լ. Մկրտչյանին պատկանող անասնագոմում, սահմանապահների փողոցի թիվ 21 տան հասցեում: