Թուրքիայում ստեղծվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան հիմնադրամ, տեղեկացրել է «Անադոլուն»։
Համապատասխան հայտարարությունը ներկայացրել է կառավարության պաշտոնական տեղեկատուն՝ Resmi Gazete-ը։
Հիմնադրամի ակտիվները 120 հազար թուրքական լիրա են կազմում։
«Նոր հիմնադրամի նպատակը Ռեջեփ Թայիփ Էրդողանի թանգարանի ստեղծումն է, որտեղ կցուցադրվեն ղեկավար պաշտոններում նրա աշխատած ժամանակ նրան պատկանած իրեր։
Բացի այդ, նախատեսվում է ստեղծել նաեւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրադարան, ինչպես նաեւ կազմակերպել ցուցահանդեսներ, գիտական, մշակութային եւ արտ-ծրագրեր»,- նշել է թուրքական ԶԼՄ-ն։





























