PKK-ի Եվրոպայի ներկայացուցիչը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Այս մասին հայտնում է թուրքական CNNturk-ը։

PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) Եվրոպայի ներկայացուցիչ Զուբեյր Այդարը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով PKK-ն հանել թմրաբիզնեսով զբաղվողների կազմակերպությունների ցուցակից։ «Ի՞նչն եք հիմք համարում, որ նման չապացուցված պնդումներ եք անում։ PKK-ն իր 30-ամյա գործունեության մեջ՝ երբեք հակաամերիկյան քայլեր չի արել։ Նույնիսկ թուրքական դատարանները չեն կարողացել ապացուցել PKK-ի կապը թմրաբիզնեսի հետ։ PKK-ն երբեք թմրաբիզնեսով չի զբաղվել»,-ասվում է նամակում։