Սան Պաուլուում ընթացող շախմատի Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ 41-րդ քայլում պարտիան ավարտեց ոչ ոքի: Երկու գրոսմայստերները վաստակել են վեցական միավոր: Մագնուս Կարլսենը սեւերով հաղթեց 10 միավորով մցաշարային աղյուսակը գլխավորող Վասիլի Իվանչուկին եւ վեց միավորով հավասարվեց Անանդին ու Արոնյանին: Նակամուրա - Վալյեխո պարտիան շարունակվում է:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























