Հաջորդ տարի  Ֆրանսիայում նախագահական ընտրություններում ֆավորիտ համարվող թեկնածուներից սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդի հայտարությանը, թե նա քայլեր է անելու`  Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը կրկին Սենատ բերելու համար, խիստ անհանգստացրել է Թուրքիային:

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ` Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն այս կապակցությամբ նամակ է ուղարկել Ֆրանսուա Հոլանդին: «Հիշյալ օրինագծի ընդունումը լուրջ հարված կհասցնի թուրք-ֆրանսիական հարաբերություններին»,-ասել է նամակում թուրք դեսպանը: