Ստամբուլի նորաբաց տեխնիկայի խանութի դիմաց 10 հազար հոգի հերթ են կանգնել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Interhaber կայքէջը։

Ստամբուլի Բայրամփաշա թաղամասում իր հերթական առեւտրի կենտրոն է բացել Teknosa ընկերությունը։ Բացման կապակցությամբ հայտարարվել էր 70 տոկոս զեղչ՝ բոլոր ապրանքների համար, այդ թվում՝ LCD հեռուստացույցներ, թվային ֆոտոխցիկներ, նոութբուքեր, բջջային հեռախոսներ եւ այլն։ Խանութի բացվելուց 15 ժամ առաջ արդեն 10 հազար հոգի հերթ էր կանգնել խանութի դիմաց։ Teknosa ընկերության ներկայացացուցիչը նշել է, որ բացման օրը իրականացվել է 2 միլիոն դոլարի (800 միլիոն դրամ) վաճառք։