Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հոկտեմբերի 1-ին, մասնակցել է Ֆրանսիայի Բորդո քաղաքում Եվրոպական ժողովրդական կուսակցության (European People`s Party EPP) անդամ եւ անդամության թեկնածու երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կազմակերպվել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի նախաձեռնությամբ:
ԱԳՆ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի:




























