Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքով հոկտեմբերի 3-ի` ժամը 9:41-ի դրությամբ կա 2 տուժած:
Ինչպես հայտնում NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից, տեղումների պատճառով, մեծանում է կրկնակի փլվացքի հավանականությունը: Տուժածներից Արճիս գյուղի բնակիչ, 38-ամյա Հրաչիկ Ժորայի Մուսայելյանը ստացել է թեթեւ կոտրվածք եւ Նոյեմբերյանի հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել: Ալավերդի քաղաքի բնակիչ, 24-ամյա Արտակ Ռաֆայելի Մայիլյանն ստացել է քերծվածքներ եւ Ալավերդիի հիվանդանոցում ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ Տավուշի մարզում տեղի ունեցած փլուզման հետեւանքով առաջացած սողանքի գոտում առավոտից վերսկսվել են փրկարարական աշխատանքները, որոնց խոչընդոտում է տեղացող անձրեւը:
Տեղումների պատճառով ավելանում է կրկնակի փլվացքի հավանականությունը: Այս պահի դրությամբ, երեք քաղաքացիներ համարվում են անհայտ կորած. ազգականները դիմել են իրավապահ մարմիններին, չի բացառվում, սակայն, որ անհայտ կորածների թիվն ավելանա:


























