Վերջերս տեղի ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների «Մեր համերգը» խորագրով միջոցառումը։ Հիմնադրամի պատանի կրթաթոշակառուները կատարեցին Մենդելսոնի, Սեն-Սանսի, Սարյանի, Ռիմսկի-Կորսակովի, Բաբաջանյանի, Գերշվինի / Մանգանիի, Բաղդասարյանի, Խաչատրյանի, Վիլա-Լոբոսի, Շուբերտի, Օստրանսկիի, Ստրավինսկիի / Ագոստիի ստեղծագործությունները, իսկ համերգային ծրագիրը եզրափակվեց Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» վալսով։

Հավատալով նոր սերնդի տաղանդի ներուժին՝ Ֆասթ Բանկը միացավ նախաձեռնությանը և իր նվիրատվությունը կատարեց հանուն հայկական մշակույթի զարգացման: 

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը ստեղծվել է 2019թ. հոկտեմբերին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։ Սմբատյանն այս գաղափարի շուրջ է ներգրավել հանրահայտ երաժիշտների, ովքեր վերահսկում են պատանիների պրոֆեսիոնալ աճը և հանդես են գալիս որպես հիմնադրամի դեսպաններ։ 

Ֆասթ Բանկի, Ընկերության հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանների կողմից կրթական, սոցիալական և մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և հանդիսանում է Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ պատասխանատվության կարևոր մաս:

Fast Bank-ը, որպես նոր բանկ շարունակում է տրանսֆորմացիոն գործընթացը՝ ձգտելով հասնել այն տեսլականի իրագործմանը, որ դրել է իր առաջ այն է՝ նպաստել հասարակության ֆինանսական գրագիտության զարգացմանը, ձեռք բերել վստահելի, բարեխիղճ և թափանցիկ գործընկերոջ, ֆինանսական խորհրդատուի համբավ, արդարացնել Կազմակերպության, հաճախորդների, գործընկերների, ներդրողների, աշխատակիցների և պետության սպասելիքները։

1.png (4.99 MB)

2.png (3.02 MB)

3.png (3.34 MB)

4.png (4.17 MB)

5.png (4.23 MB)

6.png (2.83 MB)

7.png (3.34 MB)

8.png (3.30 MB)

9.png (3.24 MB)

10.png (2.77 MB)

11.png (3.80 MB)

12.png (2.71 MB)

13.png (2.82 MB)

14.png (4.30 MB)