PMI հայտնի պրոդյուսեր եւ կորպորացիայի նախագահ Եվգենի Ֆինկելշտեյնը, դարձել է «Русское море» կազմակերպության տերեր՝ Մաքսիմ Վորոբյովի եւ Ալլա Պուգաչովայի գործընկերը՝ Սանկտ-Պետերբուրգում երգչուհու թատրոնի կառուցման գործում, հայտնում է «Коммерсантъ» թերթը, որի տվյալներով՝ Ռուսաստանում երգչուհին պատրաստվում է բացել նմանատիպ հաստատություների ամբողջական ցանց։ Այդպիսի պատվի արժանացած քաղաքների թվում են նաեւ Մոսկվան եւ Սոչին։
Ընդ որում, ինչպես հայտնել է թերթը, Վորոբյովին պատկանում է նախագծի մասնաբաժնի 33 տոկոսը, իսկ Ֆինկելշտեյնի մասնաբաժինը կազմում է 22 տոկոս։ Ինքը՝ երգչուհին եւ նրա դուստր Քրիստինա Օրբակայտեն տվյալ նախագծում 17 տոկոս են ներդրել։
Պարբերականը հիշեցնում է, որ Պուգաչովայի թատրոնը ներկա պահին կառուցվում է Վասիլեվսկու կզղում։ Բացի համերգասրահներից, որոնց տարածքը կազմում է 4,5-5 հազար քմ, այստեղ կտեղակայվեն նաեւ ձայնագրման եւ թատերական ստուդիաները, բիզնես-կենտրոնը, 120 համարանոց հյուրանոց։ Համալիրի ընդհանուր տարածքը պետք է կազմի 100-130 հազար քառակուսի մետր։




























