Թուրքիայի Մերսինի գյուղերից մեկի գյուղապետը մզկիթի բարձրախոսից հայտնել է, որ ջուրը չունենալու պատճառով իրենց սեռական կյանքը վերջացել է։ Այս մասին գրում է թուրքական Sabah-ը։

Մերսինի նահանգի Դորաքի գյուղապետ Էրոլը գյուղի մզկիթի բարձրախոսով իր բողոքն է հայտնել գյուղում ջուր չլինելու կապակցությամբ։ «Հարգելի հայրենակիցներ, մեր գյուղը մեկ ամիս է՝ ջուր չունի։ Ինչպես գիտեք ամեն ինչ ջրի հետ է կապված։ Այսինքն մենք մեր կանանցից առանձին ենք քնում։ Մեր սեռական կյանքը վերջացել է։ Ջուր չճարելու պատճառով մեր կանայք մեզ տուն չեն թողնում»,-նշել է գյուղապետ Էրոլը։