ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին, անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանի և բազմաթիվ թիմակիցների հետ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Սերժ Սարգսյանին տեսնելով՝ պանթեոնի մոտ մի կին բացականչեց. «Պարոնն նախագահ ջան, ես քո ցավը տանեմ, պարոն նախագահ, հետ արի, էլի, ես քո ցավը տանեմ, հետ արի։ Մեռնեմ արևիդ, պարոն նախագահ, հետ արի»։

Սերժ Սարգսյանը չցանկացավ պատասխանել լրագրողի հարցին, թե «Անդրանիկ Մարգարյանն ինչպիսի՞ Հայաստանի մասին էր երազում», ասելով՝ «հետո»;

Հարցին, թե ՀՀԿ-ն ինչ կոնկրետ գործողությունների է պատրաստ, արդյոք կլինի փողոցային պայքար, երրորդ նախագահն արձագանքեց. «Ամեն ինչ իր ժամանակին լինելու է»: