Սերբիայի 26 քաղաքներում հորդառատ անձրեւների պատճառով արտակարգ դրություն է մտցվել, 62 մարդ տարհանվել է։ Այս պահին արտակարգ դրություն է մտցվել 26 քաղաքներում եւ շրջաններում։ Անցյալ գիշեր եւ առավոտյան ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել Կրուշեւաց, Յագոդինա, Կրագուեւաց եւ Սոմբոր քաղաքներում, որտեղ առատ տեղումների պատճառով ջուրը լցվել է բակեր եւ բնակելի շենքեր»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Սերբիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ամենածայրահեղ իրավիճակը Չաչակ քաղաքում է։ Այնտեղ ավելի քան 200 օբյեկտներ ջրով են ծածկվել, քանի որ կոյուղին չի կարողանում հաղթահարել առատ տեղումները։
Գերատեսչության տվյալներով՝ անձնրեւների հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցում է 762 հրշեջ-փրկարար։





























