Երեքշաբթի Հնդկաստանում, Ջամու եւ Քաշմիր հյուսիսային նահանգում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Սեյսմոլոգների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Քիշթվար քաղաքից 29 կիլոմետր հյուսիս-արեւելք։ Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 80.03-ին։ Օջախը գտնվել է 30 կիլոմետր խորության վրա։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։