Թուրքիայի նախագահականում կրկին թեթեւ անախորժություն է եղել։ Թուրքական Inteehaber կայքէջի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահին է մոտեցել եւ Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Շահինը։ Շահինը սեղմել է նախագահ Գյուլի ձեռքը։ Սակայն երբ Թուրքիայի առաջին տիկինը նույնպես պարզել է ձեռքը, TRT-ի տնօրենը օդում է թողել Նախագահ Գյուլի տիկնոջ ձեռքը։ Գյուլի տիկինը, տեսնելով որ TRT-ի տնօրենը մտադիր չէ իրեն ողջունել, ստիպված իջեցրել է ձեռքը։ Թուրքիայի առաջին տիկնոջ օդում մնացած ձեռքը հավերժացրել է NTV հեռուստաընկերության տեսախցիկը։
TRT հեռուստաընկերության տնօրենը Թուրքիայի առաջին տիկնոջ մեկնած ձեռքը օդում է թող
Հասանելի է
русскийՏեղադրություն



























