Ուսուցիչների հերթական վերապատրաստման դասընթացի մոդուլներում կատարվել է փոփոխություն՝ վերապատրաստման չափորոշչին եւ օրինակելի ծրագրին համապատասխանեցնելու  նպատակով: 

ԿԳՄՍ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մինչեւ սահմանված կարգի համաձայն վերապատրաստման գործընթացի մեկնարկը՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունները պետք է զերծ մնան սոցիալական ցանցերում, ԶԼՄ-ներում եւ հրապարակային այլ հարթակներում ուսուցչի հերթական վերապատրաստման վերաբերյալ հայտարարություններ  հրապարակելուց եւ տարածելուց:

Հարկ է նշել, որ մինչ վերապատրաստման դասընթացի մոդուլների վերահաստատումը` հրապարակված հայտարարության հիմքով կազմակերպված վերապատրաստումները կհամարվեն  առ  ոչինչ: