Մենք դրա համար ստեղծում ենք բոլոր անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ լուսավորության նախարար  Սերգեյ Կրավցովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է արվում Հայաստանում եւ հետխորհրդային տարածքի այլ երկրներում ռուսաց լեզվի հանրահռչակման համար՝ հաշվի առնելով ԽՍՀՄ փլուզումից հետո լեզվի իմացության անկումը:

«Դա ներառում է եւ՛ դպրոցները, եւ՛ դասագրքերը, եւ՛ սարքավորումները, եւ՛ ուսուցիչների փոխանակման ծրագիրը, եւ՛ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը։ Այս բոլոր միջոցառումները նպաստում են դասավանդման որակի բարձրացմանը: Մենք աշխատում ենք շահագրգիռ կողմերի կրթության նախարարությունների հետ»,-նշեց նա։ 

Նա կարեւորեց ռուսաց լեզուն սովորելու ցանկությունը։

Հիշեցնենք, որ Կրավցովը ռուսական պատվիրակության կազմում Երեւանում մասնակցել է «Գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրումը ՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժը» խորագրով հայ-ռուսական գիտակրթական համաժողովին:

Արամ Դանիելյան