Առաջարկում եմ ռուս-հայկական գիտակրթական հաջորդ համաժողովն անցկացնել 2024 թվականի գարնանը Մոսկվայում։ Այս մասին հունիսի 13-ին «Գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրումը՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժը» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի ժամանակ հայտարարեց Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին։
Նա առաջարկեց միջոցառումն անցկացնել ՄՊՀ-ի հոբելյանի նախօրեին, որը հաջորդ տարի 270 տարեկան է դառնում։
«Ես հրավիրում եմ հայ բոլոր գործընկերներին։ Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության, փոխշահավետ փոխգործակցության բոլոր երկրների, բոլոր գիտական հանրությունների հետ»,-նշեց Սադովնիչին։





























