Արմավիրի մարզի Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները բացել են Երեւան-Արտաշատ ճանապարհը: NEWS.am-ին Ջրաշենի բնակիչներից մեկն ասաց, որ բնակիչներն այժմ սպասում են ծիրանի մթերման գնի բարձրացման առնչությամբ Արտաշատի քաղաքապետի եւ ծիրանի գնորդների քննարկման արդյունքներին:

«Հիմա բացել ենք ճանապարհը, սպասում ենք քաղաքապետի եւ հաճախորդների քննարկման արդյունքներին: Պետք է մինչեւ օրվա ավարտ պատասխան ստանանք, որպեսզի հասկանանք մեր անելիքները: Եթե մինչեւ վաղը չլուծվեց այդ հարցը, ծիրանը թափվելու է ծառերից»,- ասաց բնակիչը:

Նշենք՝ Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները ահազանգում են, որ ծիրանի մթերման գինը նախորդ տարվա համեմատ կրկնակի նվազել է: Գնի բարձրացման պահանջով նրանք այսօր փակել էին Երեւան-Արտաշատ ճանապարհը:

Ջրաշեն ու Դիտակ գյուղերի բնակիչները փակել են Երեւան-Արտաշատ ճանապարհը. խնդիրը ծիրանի մթերման գներն են