Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն հոկտեմբերի 3-ին, երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ այրվում է Երեւանի Խաչատրյանի փողոցի 33/1 շենքին հարակից չգործող կաթսայատունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:25-ին, մարվել` 22:55-ին: Այրվել է մոտ 70 քմ մակերեսով աղբ եւ տոլի մնացորդներ: