Երեւան-Երասխ ավտոճանապարհի 50-րդ կմ-ում, հոկտեմբերի 3-ի երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում, «Աբիդ» ՍՊԸ-ի հարեւանությամբ, տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-21011» մակնիշի 04 ՏՕ 009 համարանիշի ավտոմեքենան (վարորդը 21-ամյա Արտակ Խալաթյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել ջրանցքում: Բարեբախտաբար, մեքենայում գտնվողները չեն տուժել:


























