Ավստրիական Swarovski կոնցեռնը ավարտել է ռուսական շուկայից դուրս գալու գործընթացը, տեղեկացրել է Kleine Zeitung թերթը՝ հղում կատարելով ընկերության ղեկավար Ալեքսիս Նազարդին։

«Swarovski ընկերության ելքը Ռուսաստանից, որը հայտարարվել էր այս տարի, արդեն ավարտվել է»,- թերթը մեջբերել է Նազարդի խոսքերը։

2022թ. մարտին Swarovski-ն դադարեցրել էր վաճառքը Ռուսաստանի տարածքում, այդ թվում ինտերնետ-խանութներում։

Swarovski AG-ն ավստրիական ընկերությունը հիմնադրվել է 1895թ. եւ մասնագիտացած է բյուրեղների, զարդերի, բյուրեղյա արձանիկների եւ սինթետիկ ու բնական թանկարժեք քարերի երեսպատման արտադրությունում։ Ընկերությունն արտադրում է նաեւ օպտիկական սարքավորումներ եւ պատրաստի լուսատուներ, ջահեր։