Ճապոնիայի ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության նախագահը հայտարարել է երկրի վարչապետ Ֆումիո Կիշիդայի կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնելու մտադրության մասին:
Kyodo գործակալության տվյալներով՝ կուսակցությունը մտադիր է առաջարկն անել հունիսի 16-ին: Ընդդիմադիր կուսակցությունը դեմ է հանդես գալիս պաշտպանական կարիքների համար ֆինանսական ռեսուրսների ապահովման հատուկ հիմնադրամ ձեւավորելու օրինագծին։
Ավելի վաղ Կիշիդան՝ պատասխանելով խորհրդարանի ստորին պալատի լուծարման հնարավորության մասին լրագրողների հարցին, կրկին հայտարարել է, որ մտադիր է որոշումներ ընդունել «տարբեր հանգամանքների գնահատումից հետո»:





























