ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ, հրաժարվելու դեպքում սպառնում է հակաահաբեկչական գործողությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը։
«Վերջնագրային տեսքով Վաշինգտոնը ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին համաձայնել մոտ ժամանակներս հանդիպել ադրբեջանական կողմի հետ երրորդ երկրում։ Նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ի ներդրումն է»,-հայտնել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ նման շփումից հրաժարվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը սպառնում են տարածաշրջանում ադրբեջանական «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելով։
«Ամերիկյան «խաղաղապահ նախաձեռնության» լոբբինգ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ»,-նշել է գործակալության զրոցակիցը։





























