Նորվեգիան եւ Դանիան Կիեւին մոտ 10 000 արկ կփոխանցեն, հայտնել է Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը:

«Նորվեգիան եւ Դանիան համաձայնել են մոտ 10 000 հրետանային արկ նվիրաբերել Ուկրաինային»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Նորվեգիան Ուկրաինային կփոխանցի արկերը, իսկ Դանիան՝ պայթուցիչները։

Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյոռն Արիլդ Գրամի խոսքով՝ Ուկրաինան նման արկերի մեծ կարիք ունի։