Երեւանում այսօր՝ հունիսի 15-ին, բացվել է «ConFEAS-2023» հեղինակավոր միջազգային համաժողովը։

Համաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրների ավելի քան 35 բանախոսներ, որոնք կքննարկեն կապիտալի շուկայի առանցքային ուղղությունները:

Միջոցառման մասնակիցները կքննարկեն կապիտալի շուկայի արդիական խնդիրներն ու հնարավորությունները: Միջոցառումը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ՝ փորձի փոխանակման համար ոլորտի առաջատար մասնագետներին Երեւան հրավիրելու նպատակով: Նախորդ տարիներին համաժողովն անցկացվել է Աբու Դաբիում եւ Բուխարեստում: