Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն, հոկտեմբերի 3-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի վարչական շրջանի 1-ին փողոցի 31-րդ տան մի մասը փլուզվել է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Սահրադյանին պատկանող մոտ 90 քմ ընդհանուր մակերեսով տան 30-35 քմ հատվածը փլուզվել է: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վնասի չափը ճշտելու նպատակով, Դավիթաշենի վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցների կողմից կազմվել է հանձնաժողով: