Հարավաֆրիկյան Հանրապետության, Զամբիայի և Կոմորյան կղզիների նախագահները խաղաղ առաքելությամբ մեկնում են Ուկրաինա, հայտնում է Rzeczpospolita-ն։

«Հարավային Աֆրիկայի, Զամբիայի և Կոմորյան կղզիների նախագահները հինգշաբթի կայցելեն Վարշավա, որտեղից խաղաղ առաքելությամբ կմեկնեն Կիև»,- ասվում է ուղերձում։

Նշվում է, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հինգշաբթի կեսօրին կհանդիպի այս պետությունների ղեկավարների հետ։

Միևնույն ժամանակ, Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Զվարիչը, ում հղում է անում թերթը, ասել է, որ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպելու է աֆրիկյան երկրների նախագահների հետ։

Ավելի ուշ Լեհաստանի ղեկավարի պաշտոնական կայքում հայտնվել է տեղեկություն, որ Դուդան հանդիպելու է աֆրիկյան երկրների ղեկավարների հետ։ Այնտեղ ներկայացված ժամանակացույցի համաձայն՝ Դուդան կհանդիպի Կոմորյան կղզիների նախագահի հետ 12.40-ին, 13.30-ին՝ Զամբիայի, իսկ 14.15-ին՝ Հարավային Աֆրիկայի նախագահի հետ։