Հունիսի 14-ին Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի խոսնակ Դունյագոզել Գուլմանովայի հետ։

Թուրքմենստանում Հայաստանի դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական երկխոսության ակտիվացումը՝ հատկապես երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի փոխայցելությունների կազմակերպման միջոցով։