Հունիսի 15-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Վայք քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել, ապօրինի զենք կրելու, պահելու և տեղափոխելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և բաժին է ներկայացվել Վայք քաղաքի 56-ամյա մի բնակիչ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ԻԺ-38» տիպի հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի և թույլտվության: Տղամարդը հայտնել է, որ այն օդաճնշիչ հրացան է և պատկանել է հանգուցյալ հորը:
Տղամարդը, կազմված փաստաթղթերը և հրացանը ներկայացվել են նախաքննական մարմին:





























