Հայաստանիի զինանշանն արտացոլում է այն ամենը, ինչով հպարտանում է հայ ժողովուրդը՝ պատմություն, կրոն, պայքարելու եւ հաղթելու ունակություն։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցի ժամանակ, հունիսի 16-ին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով վարչապետի այն հայտարարությունը, թե զինանշանը չի արտացոլում ժամանակակից Հայաստանի էությունը։
Նա ենթադրել է, որ այդ ելույթի նպատակը Հայաստանի Հանրապետության նոր զինանշանի ստեղծման մտադրության մասին հայտարարելն էր։ Նա այնուհետեւ առաջարկել է պատկերացնել, թե ինչպիսին պետք է լինի նոր զինանշանը, որպեսզի հարմար լինի Փաշինյանին։
Կարծում եմ, այնտեղ լինելու է «լայք» նշանը, սամոգոնի շիշ։ Մի քանի տարի առաջ ես կառավարության շենք բերեցի հաբեր։ Գուցե դա էլ պատկերեն։ Հետո վերեւում մեծ տառերով կգրվի «հողատու», իսկ ներքեւում՝ «կհանձնենք, որ ապրենք»։ Եվ իհարկե, նրանց կառավարման խորհրդանիշը՝ մեծ բանան»,- ասել է պատգամավորը։
Մամիջանյանը նաեւ ենթադրել է, որ հաջորդ փուլում Փաշինյանի գլխում «կփայլատակի» միտքը, թե արդյոք պետք են խաչերը եկեղեցիների վրա։
«Այս ամենն արվում է հանրության ուշադրությունը երկրի ներսում խնդիրներից շեղելու համար»,- ընդգծել է քաղաքական գործիչը։




























