Կիեւի մարզում ռուսական օկուպանտների հրթիռային հարվածի հետեւանքով ավերվել են մասնավոր տներ, կան տուժածներ։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Կիեւի մարզի ոստիկանության պետ Անդրեյ Նեբիտովը։

«Հրթիռային հարվածի հետեւանքով Կիեւշչինայի շրջաններից մեկում վնասվել են մասնավոր տներ։ Հրդեհ է սկսվել։ Կան տուժածներ»,- նշել է նա։

Նեբիտովն ավելացրել է, որ տեղում աշխատում են ոստիկանությունը, բժիշկները եւ փրկարարները։

Գլխավոր դատախազի գրասենյակը տեղեկացրել է երկու տուժածի մասին, վիրավորումներ են ստացել 82-ամյա թոշակառու մի կին եւ ճանապարհով գնացող մեքենայի վարորդը։ Մարզի շրջաններից մեկում վնասվել են բնակելի տներ եւ մի խանութ։

Կիեւի մարզային դատախազության ղեկավարությամբ սկսվել է նախաքննություն պատերազմի օրենքների եւ սովորությունների խախտման փաստով (Ուկրաինայի Քր.օր. մաս 1-ին, հոդված 438)։