Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության թույլ չի տվել փոստ ուղարկել կենտրոնական Սերբիայից երկրամասի հյուսիս, հաղորդում է Kosovo online պորտալը:

Պրիշտինայի իշխանությունները չորեքշաբթի երեկոյան արգելել են բեռնատարների մուտքը եւ կենտրոնական Սերբիայից ապրանքների մատակարարումը: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ նրանք ցանկանում են սերբերին առանց սննդի եւ դեղորայքի թողնել Կոսովոյի հյուսիսում: Ուժեղացվել է սերբական համարանիշներով բոլոր ավտոմեքենաների հսկողությունը եւ զննումը։

Կենտրոնական Սերբիայից ինքնահռչակ Կոսովո մուտքի անցակետի դիմաց կանգնած են բեռնատարները, որոնց մուտքն արգելվել է։

«Կոսովոյի ոստիկանությունն այսօր արգելել է Սերբիայից փոստի առաքումը։ «Յարին» անցակետում արդեն երկու օր է՝ կանգնած են մեծ թվով բեռնատարներ»,-հայտնել է պորտալը։