Շվեդիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթին, այն ենթադրում է Շվեդիայի Զու 60 զինծառայողների մասնակցություն, մասնավորապես Լեհաստանում լոգիստիկայի եւ սպասարկման կենտրոնների ստեղծմանը Կիեւին փոխանցված տեխնիկայի համար, հաղորդում է շվեդական Svenska Dagbladet թերթը:

«Կառավարությունը հավանություն է տվել, որպեսզի զինված ուժերի մինչեւ 60 զինծառայողների թույլատրվի մասնակցել «Ուկրաինայի կողքին»  լոգիստիկայի եւ տեխնիկայի սպասարկման կենտրոնների ստեղծմանը, օրինակ՝ Լեհաստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Թերթի տվյալներով՝ այդ կենտրոններում վերանորոգվելու եւ սպասարկվելու է շվեդական ռազմական տեխնիկան։ Պարբերականը նշում է, որ Շվեդիան ավելի վաղ փոխանցել է Strf 90 50 ՀՄՄ, Leopard տանկեր, Archer հրետանային հրանոթներ եւ RBS 70 ԶՀՀ: Տանկերի ճշգրիտ թիվը չի նշվում։