Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի անվտանգության ծառայությանը լրագրողների հետ միասին արգելափակել են ինքնաթիռում Լեհաստան ժամանելուց հետո: Տեղի ունեցածի մասին հայտնում է News24-ը։

Նշվում է, որ Լեհաստանի իշխանությունները անվտանգության ծառայության աշխատակիցներին թույլ չեն տվել իջնել սանդուղքից: Հրապարակման մեջ ընդգծվում է, որ դա «խառնաշփոթ է առաջացրել ՀԱՀ ոստիկանության եւ ազգային պաշտպանության ուժերի օպերատիվ ծրագրերում»։

Պորտալի տվյալներով՝ հիշյալ միջադեպից հետո Ռամաֆոսայի անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-մայոր Ուալի Ռուդը քննադատել է Վարշավային՝ իշխանություններին մեղադրելով սաբոտաժի եւ ռասիզմի մեջ: