ՀԱԿ նշանակում է Հայ ազգային կատակերգություն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի կոմկուսի նախագահ Ռուբեն Թովմասյանը` հավելելով, որ այս կատակերգությունն արդեն երեք տարի է ընթանում է, այն էլ` սերիաներով ու սերիալներով:
«ՀԱԿ-ը հանդիպումներ իրականացրեց, հետո էլ ինչ-որ երիտասարդի պատճառով անտեսեց այն: Սկսեցին ավազակապետությունից, եկան հասան այն պահանջին, թե եթե այդ տղային չազատեն, երկխոսությունը կառկախվի: Իսկ նման բաները ժողովրդին գցում են ներվային վիճակի մեջ»,- ասաց նա: Երկխոսությունը, նրա գնահատմամբ, հայկական կատակերգություններից մեկն է` իր փուլերով ու գործողություններով:
«Այս համակարգը փտած է, տառապում է քաղցկեղ հիվանդությամբ: Հարկավոր է ազգայնացնել բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող օղակները»,- ասաց Ռուբեն Թովմասյանը` նշելով, որ պետք է անցկացնել ոչ արտահերթ ժողովրդավարական ընտրություններ:




























