Ռուսաստանը ցանկանում է պայթեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ը, ինչպես եղավ Կախովկայի ՀԷԿ-ի դեպքում։ Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Մոսկվան շահագրգռված չէ Ուկրաինայի անվտանգությամբ եւ ցանկանում է, որ աշխարհը ճնշում գործադրի Կիեւի վրա՝ այդ հակամարտության դադարեցման՝ Ռուսաստանին հարմար տարբերակի համար։
Զելենսկին Արեւմուտքին կոչ է արել արագացնել ռազմական օգնությունը, որպեսզի Ուկրաինան հնարավորինս արագ «հաղթանակ տանի» Ռուսաստանի նկատմամբ։





























