Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ռուդենկոն հունիսի 16-ին կանչել է Ռուսաստանում Ավստրալիայի դեսպան Միհանին և խստորեն բողոքել Ավստրալիայի կառավարության որոշման դեմ՝ դադարեցնելու այն հողամասի վարձակալությունը, որտեղ կառուցվում է Կանբերայում ՌԴ դեսպանատան նոր համալիրը։
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ընդգծվել է, նրանք դա համարում են բացահայտ քաղաքականացված և ոչ բարեկամական քայլ՝ ուղղված երկկողմ հարաբերություններին լրացուցիչ վնաս հասցնելուն, ինչը պաշտոնական Կանբերայի ջանքերով հասցվել է պատմության մեջ ամենացածր կետին:
Ռուսական կողմը մտադիր է օգտագործել բոլոր անհրաժեշտ մեխանիզմները՝ պաշտպանելու իր շահերը, այդ թվում՝ հնարավոր պատասխան միջոցները։





























