Աբխազիան և Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել «Սուխում» օդանավակայանի շահագործման վերսկսման ներդրումային նախագծի իրականացման մասին, հայտնում է Աբխազիայի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

«Համաձայնագիրը բավականին բարդ է։ Դա ենթադրում է, որ ամբողջ վերակառուցումը տեղի կունենա մասնավոր ներդրողի հաշվին, այսինքն՝ առանց դաշնային բյուջեից միջոցներ ներգրավելու»,- ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, ով ստորագրել է պայմանագիրը ռուսական կողմից։ Նրան մեջբերում է Աբխազիայի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Ռեշետնիկովը կարծում է, որ օդանավակայանը կօգնի ազատել սահմանային անցակետերը, որտեղ ամռանը հերթեր են կուտակվում։ «Դա շատ է պետք նաև ռուսական կողմին, այն կլինի պահեստային օդանավակայան Սոչիի համար»,- ընդգծել է նա։