Արագածոտնի մարզում այսօր՝ հունիսի 16-ին, շղթայական ավտովթար եւ վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 17։20-ի սահմաններում «Audi» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում դեպի «Աշտարակ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ բախվել է կայանված «Chevrolet» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բախման հետևանքով «Chevrolet»-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված վայրով անցնող մոտ 12-ամյա աղջնակին, ապա «Audi»-ն բախվել է կայանված «Range Rover»-ին, որն էլ բախվել է կայանված «Toyota Alphard»-ին:
Վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ, այնտեղից էլ՝ ռեանիմոբիլով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու Քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։





























