Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միայնակ է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
«Ես չեմ ուզում կարծիքներ ասել, ընտրությունները ցույց կտան, թե որքան են մեր շանսերը, բայց մենք կմտնենք խորհրդարան»,- ասաց նա` բացառելով որեւէ կուսակցության հետ դաշինք կազմելու հավանականությունը:
«Ես հակված եմ նրան, որ կոմունիստական կուսակցությունը գնա իր դեմքով եւ իր գաղափարախոսությամբ»,- նշեց կոմկուսի ղեկավարը:
Նշենք, որ Հայաստանում խորհրդարական ընտրությունները կկայանան 2012թ մայիսին:




























